Պատմության մեջ առանջին անգամ Անգլիայի Պրեմիեր Լիգայում կանցկացվի ամբողջապես «էկոլոգիապես մաքուր» ֆուտբոլային հանդիպումը։

Նման ֆորմատով խաղ որոշել են անցկացնել «Տոտենհեմն» ու «Չելսին»։

Նախ ակումբների ներկայացուցիչները մարզադաշտ կժամանեն կենսավառելիքով աշխատող ավտոբուսներով։ Խաղացողները ջուր են խմելու ստվարաթղթե բաժակներից, ոչ թե պլաստիկե։

Սրա հետ մեկտեղ էլ երկրպագուներին կոչ է արվել խաղին գալ հեծանիվով կամ էլ այնպիսի մեքենայով, որը չի աշխատում ավանդական վառելիքով։

Share.

Leave A Reply