Ազգային հանդուրժողականության և հատկապես մեր ազգային շահերին ծառայած ազգերի նկատմամբ երախտագիտության զգացումը դարեր շարունակ ապացուցել է իր կենսունակությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը

«Հիմա հենց թուրքիայի իշխանությունների ակնհայտ անբարյացակամ պահվածքի համատեքստում, թուրքերի նկատմամբ բարեկամության բացահայտ թեզը ողջամիտ դիմադրության հանդիպելուց հետո, նկատվում է մի նոր այլընտրանքային խրթին միտում՝ մամուլը հնարավորինս միաժամանակ հեղեղել ազգային անհանդուրժողականության թարմ ու ազդեցիկ դեպքերով (սկսած եզդի զինվորի նկատմամբ բռնությունից, ավարտած մանկապարտեզում երեխայի նկատմամբ կտտանքներով)։ Մոտավորապես ուրվագծվում է այս զարգացումների հիմնական հունը՝ թե օրենսդրական և թե քաղաքականության վերատեսության կտրվածքով։ Պարզվում է նմանաբնույթ դեպքերը ծագում են ճշգրիտ նույն օրերին, ընդ որում՝ հեղինակները վրդովված առաջ են քաշում վերապահում՝ թե այս դեպքերի առնչությամբ չի աշխատելու անմեղության կանխավարկածը, հույս չունենանք, ասվել է և վերջ։ Հարգելիներս, սթափվեք, զերծ մնացեք այնպիսի ակցիաներից, որոնք անհարկի ՎՆԱՍՈՒՄ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ։ Մարդու տարրական իրավունքների իրական և առաջնահերթ խնդիրներն ավարտվե՞լ են։

Հ.Գ. Այս գրառումը չդիտարկեք իբրև հարմար առիթ՝ դարձյալ իբր սենսացիոն դեպքերի վերաբերյալ նյութեր տեղադրելու համար, գիտենք թե որտեղ է դրանց ծննդավայրը ….»,- գրել է Դանիելյանը։

Share.

Leave A Reply