Լոնդոնը կարող է փետրվարին հավելյալ զորակազմ ուղարկել Էստոնիա, հայտարարել է հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոսս Ալենը, գրել է ՏԱՍՍ-ը:

Ալենը հավելել է, որ Գերմանիայում գտնվում բրիտանական գունդը պատրաստվում է ուղարկման։

«Խոսքը մոտ 850 զինվորականների, տանկերի, հրետանու և այլնի մասին է, այսինքն՝ նույնպիսի մարտական ​​խմբի մասին է, ինչպիսին արդեն տեղակայված է Էստոնիայում»,- ընդգծել է նա։

Դեսպանը հավելել է, որ Էստոնիայում լրացուցիչ զորակազմի գտնվելու ժամկետը կախված կլինի իրավիճակից։ «Երկու-երեք ամսից բրիտանական և էստոնական կողմերը կգնահատեն հանգամանքները, տարածաշրջանի անվտանգությունը և որոշում կկայացնեն»,-ասել է նա։

Share.

Leave A Reply