Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին հրավիրել է ընթացիկ տարվա սեպտեմբերին պետական այց կատարել հանրապետություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունը՝ նշելով, որ Չինաստանի նախագահն ընդունել է հրավերը:https://www.facebook.com/v3.2/plugins/quote.php?app_id=&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Dfd59d1144bcaac%26domain%3Dhayeli.am%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fhayeli.am%252Ff3ecd7b17aea56c%26relation%3Dparent.parent&container_width=780&href=https%3A%2F%2Fhayeli.am%2F%3Fp%3D664498%26l%3Dam&locale=ru_RU&sdk=joey

«Նա նաև պատրաստակամություն է հայտնել պարբերական շփումներ պահպանել Տոկաևի հետ»,-ասվում է հայտարարության մեջ:

Ղազախստանի նախագահականից հայտնել են, որ բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը: Տոկաևը առաջնահերթ է համարել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության կյանքի կոչումը, նա ընդգծել է, որ Ղազախստանը շահագրգռված է համագործակցել չինական կողմի հետ թվային տեխնոլոգիաների, տրանսպորտի և ենթակառուցվածքների հարցերում:

Share.

Leave A Reply