Օկուպացված Շուշիում 2021 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները ստորագրեցին այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը»։ Այն ամբողջովին հակահայկական բնույթ ունի եւ վերջերս վավերացվեց Թուրքիայի խորհրդարանի կողմից։ Այս մասին փետրվարի 8-ին Ազգային ժողովի նիստին հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։
Այդ հռչակագրի համաձայն, ինչպես նշեց պատգամավորը, Հայաստանը պետք է ընդունի «Ղարաբաղի՝ Ադրբեջանի մաս լինելու փաստը», հրաժարվի պետական մակարդակով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ցանկությունից՝ հարցը ներկայացնելով պատմաբանների քննարկմանը։