Գեղարքունիքի մարզպետարանը և Սոթքի հանքավայրի պաշտոնական ներկայացուցիչը չեն մեկնաբանում լուրերը, թե ադրբեջանական դիվերսիոն խումբ է փորձել ներթափանցել Սոթքի հանքավայրի հարակից դիրքեր:https://www.facebook.com/v3.2/plugins/quote.php?app_id=&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df3c8a72792403f%26domain%3Dhayeli.am%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fhayeli.am%252Ff1a5139a67b212%26relation%3Dparent.parent&container_width=780&href=https%3A%2F%2Fhayeli.am%2F%3Fp%3D664795%26l%3Dam&locale=ru_RU&sdk=joey

«Առանց մեկնաբանությունների»,-ասաց Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

«Հանքավայրում աշխատանքն ամբողջ ծավալով ընթանում է», – հավելեց Գրիգորյանը։

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը հրաժարվեց մեկնաբանել ներթափանցման մասին տեղեկությունը։

«Ես ՊՆ-ի գծով իրավասու չեմ նման բան հայտնել։ ՊՆ-ից, կորպուսից ճշտե՛ք, նման տեղեկատվություն տալու լիազորություն չունեմ, հարգելի՛ս», – եզրափակեց նա։

Սոթք բնակավայրը մտնում է Գեղամասար համայնքի կազմում։ Համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը 24News-ին ասաց, որ ներթափանցման մասին աղմուկ եղել է, բայց հիմնավոր որևէ բան չի իմացել։

«Չեմ ուզում կոնկրետ ժխտել, որովհետև կարող է ՊՆ-ի գաղտնի բան էլ լինել, բայց չկարողացա իմանալ, որքան հետաքրքրվեցի։ Կարող է՝ ինչ-որ փոքր փորձ է արվել, դեմն առել են, բայց այս պահին իրավիճակը նորմալ է», – եզրափակեց Գեղամասարի ղեկավարը։

ՊՆ-ին ուղղված մեր զանգերը մնացին անպատասխան։

Share.

Leave A Reply