Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հայտարարեց, որ ստացել է Քննչական կոմիտեի եզրակացությունը, որը լիովին արդարացնում է իր պաշտպանյալին։

Փաստաբանը հիշեցրեց 2019 թվականի վերջի իրավիճակը, երբ ոստիկանությունը լայնածավալ հետապնդում սկսեց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ, խուզարկություններ կատարվեցին, ընդ որում՝  հատուկ ջոկատայինների մասնակցությամբ Հայրապետյանի տանը, նրան պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, կահույքի արտադրամասում եւ եւս երեք մարդու բնակարաններում։ Հայրապետյանը մեղադրվում է չարաշահումների կազմակերպման եւ 562 մլն դրամի յուրացման մեջ՝ իբր նշված գործարանի կառուցման ընթացքում։ Գույքը դեռ կալանքի տակ է, խախտված են գործում ներգրավվածների իրավունքները,- ասաց փաստաբանը՝ հիշեցնելով, որ գործով անցնող Կարեն Մկրտչյանը մեկ ամիս մնացել է կալանքի տակ, Վահագն Դավթյանը կալանավորվել է, բայց հետո ազատ է արձակվել գրավի դիմաց, Արմեն Մինասյանը նույնպես գրավի դիմաց ազատ է արձակվել։

Փաստաբանի խոսքով՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայրապետյանը ոչ միայն չի յուրացրել գումարը, այլեւ իրեն դեռ պարտք են։ «Երեկ մեզ պաշտոնապես փոխանցվեց Քննչական կոմիտեի փորձագետի եզրակացությունը, որով հաստատվում է, որ Ռուբեն Հայրապետյանի եւ մյուսների նկատմամբ երկու տարվա գործողությունները բացարձակապես անօրինական էին։ Փորձագետներն արձանագրել են, որ այս պահին ՀՖՖ-ն Հայրապետյանին պատկանող ընկերությանը պետք է եւս 84 մլն 325 հազար դրամ վճարի:

Share.

Leave A Reply